Այսօր: Երեքշաբթի, 16 Հուլիսի 2019թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1315
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Որոշում N 609-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, (0283) 23330, sisiancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 հուլիսի 2019 թվականի N 609-Ա

ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍՄՍՔ-ԳՀԱՇՁԲ-19/10 ԾԱԾԿԱԳՐՈՎ Կ. ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՅԳՈՒ ԵՎ ԲՌՆԱԿՈԹ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԻ (ԶԲՈՍԱՅԳԻ) ԿԱՊԻՏԱԼ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով ու նկատի ունենալով «ՍՄՍՔ-ԳՀԱՇՁԲ-19/10» ծածկագրով գնումների պատասխանատու ստորաբաժանումների 2019 թվականի հուլիսի 4-ի թիվ 1 արձանագրությունը՝ որոշում եմ. 

1.«ՍՄՍՔ-ԳՀԱՇՁԲ-19/10» ծածկագրով գնումներ կատարելու նպատակով ստեղծել գնահատող հանձնաժողով հետևյալ կազմով.

1) Վ. Իվանյան - համայնքի ղեկավարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ,

2) Կ. Հարությունյան - աշխատակազմի քաղաքաշինության և տնտեսության ոլորտը համակարգող բաժնի գլխավոր մասնագետ, հանձնաժողովի անդամ,

3) Ն. Հարությունյան - աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և սոցիալ-տնտեսական զարգացման բաժնի գլխավոր մասնագետ, հանձնաժողովի անդամ,

4) Հ. Հովհաննիսյան- աշխատակազմի քաղաքաշինության և տնտեսության ոլորտը համակարգող բաժնի առաջատար մասնագետ, հանձնաժողովի անդամ,

5)  Ա. Կարապետյան - աշխատակազմի քաղաքաշինության և տնտեսության ոլորտը համակարգող բաժնի առաջատար մասնագետ, հանձնաժողովի անդամ:

2. Գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել ֆինանսատնտեսագիտական և սոցիալ-տնտեսական զարգացման բաժնի գլխավոր մասնագետի ժ/պ Դ. Այվազյանին:

3. Գնահատող հանձնաժողովի առաջին նիստը հրավիրել 2019 թվականի հուլիսի 4-ին, ժամը 16:00-ին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner