Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 51-րդ կետերն ու նկատի ունենալով Սեյրան Սաղաթելի Սողոմոնյանի 2021 թվականի փետրվարի 24-ի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Որոտնավան բնակավայրում գտնվող անշարժ գույքը՝ 0.202հա հողամասը (ծածկ.՝ 09-078-015-043), հասցեավորել և տրամադրել Որոտնավան բնակավայր, 10-րդ փողոց, թիվ 1 հասցեն:
2. Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման: