Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերն ու նկատի ունենալով Արկադյա Ռաֆիկի Բադալյանի 2024 թվականի ապրիլի 10-ի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Ախլաթյան բնակավայրում գտնվող անշարժ գույքը` 0.27հա հողամասը (ծածկ.`09-010-0005-0001) և նրա վրա կառուցված շինությունը հասցեավորել և տրամադրել Ախլաթյան բնակավայր, 4-րդ փողոց, 6 հողամաս հասցեն:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են գույքային իրավունքների պետական գրանցման:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։