Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով ու նկատի ունենալով «ՍՄՍՀ-ԳՀԾՁԲ-24/12» ծածկագրով գնումների պատասխանատու ստորաբաժանումների 2024 թվականի ապրիլի 15-ի թիվ 1 արձանագրությունը՝ որոշում եմ.
1. «ՍՄՍՀ-ԳՀԾՁԲ-24/12» ծածկագրով գնումներ կատարելու նպատակով ստեղծել գնահատող հանձնաժողով հետևյալ կազմով.
1) Կ. Հովհաննիսյան - համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, հանձնաժողովի նախագահ,
2) Ա․ Խաչատրյան - աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ, հանձնաժողովի անդամ,
3) Ա․ Սաֆրազյան - աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնի գլխավոր մասնագետ,
4) Ն. Հովսեփյան - աշխատակազմի քաղաքաշինության բաժնի գլխավոր մասնագետի ժ/պ, հանձնաժողովի անդամ,
5) Լ․ Կոստանյան - աշխատակազմի քաղաքաշինության բաժնի առաջատար մասնագետ, հանձնաժողովի անդամ:
2. Գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնի գլխավոր մասնագետ Ա․ Հակոբյանին:
3. Գնահատող հանձնաժողովի առաջին նիստը հրավիրել 2024 թվականի ապրիլի 17-ին, ժամը 16:00-ին:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։