Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24) կետով և 49 հոդվածի 1-ին մասի 2) կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20 հոդվածով և հիմք ընդունելով Սիսիանի համայնքի ավագանու 2015 թվականի հունվարի 29-ի թիվ 04(Ն) որոշումն ու նկատի ունենալով Արթուր Ղազարյանի հայտը՝ որոշում եմ.
1. Բավարարել Սիսիան քաղաքի 3-րդ փողոց տուն 8 հասցեում բնակվող Արթուր Ղազարյանի հայտը` Սիսիան քաղաքի 3-րդ փողոցի 8 հասցեում գտնվող անասնագոմում 2017 թվականին տնային կենդանիներ պահելու թույլտվություն տալու մասին:
2. Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության և տնտեսության ոլորտը համակարգող բաժնին` 3 օրվա ընթացքում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվություն: