Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով ու նկատի ունենալով Գևորգ Ժուբերի Աբգարյանի 2024 թվականի սեպտեմբերի 13-ի դիմումը՝ որոշում եմ.
1. Լուծել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Իշխանասար համայնքի (իրավահաջորդ Սիսիան համայնք) ղեկավար Մարատ Արմենակի Պետրոսյանի և քաղաքացի Գևորգ Ժուբերի Աբգարյանի (նույնականացման քարտ․՝ AS0395775, տրված՝ 15․10․2018թ., 051-ի կողմից) միջև 2012 թվականի հոկտեմբերի 18-ին կնքված Իշխանասար բնակավայրի վարչական տարածքում գտնվող 10,3883հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի վարձակալության պայմանագիրը:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։