Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով ու նկատի ունենալով «ՍՄՍՔ-ԳՀԱՊՁԲ-19/13» ծածկագրով գնումների պատասխանատու ստորաբաժանումների 2019 թվականի հուլիսի 8-ի թիվ 1 արձանագրությունը՝ որոշում եմ.
1.«ՍՄՍՔ-ԳՀԱՊՁԲ-19/13» ծածկագրով գնումներ կատարելու նպատակով ստեղծել գնահատող հանձնաժողով հետևյալ կազմով.
1) Վ. Իվանյան - համայնքի ղեկավարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ,
2) Կ. Հարությունյան - աշխատակազմի քաղաքաշինության և տնտեսության ոլորտը համակարգող բաժնի գլխավոր մասնագետ, հանձնաժողովի անդամ,
3) Լ. Հարությունյան - աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և սոցիալ-տնտեսական զարգացման բաժնի գլխավոր մասնագետ, հանձնաժողովի անդամ,
4) Հ. Հովհաննիսյան- աշխատակազմի քաղաքաշինության և տնտեսության ոլորտը համակարգող բաժնի առաջատար մասնագետ, հանձնաժողովի անդամ,
5) Ա. Կարապետյան - աշխատակազմի քաղաքաշինության և տնտեսության ոլորտը համակարգող բաժնի առաջատար մասնագետ, հանձնաժողովի անդամ:
2.Գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել ֆինանսատնտեսագիտական և սոցիալ-տնտեսական զարգացման բաժնի գլխավոր մասնագետի ժ/պ Դ. Այվազյանին:
3. Գնահատող հանձնաժողովի առաջին նիստը հրավիրել 2019 թվականի հուլիսի 8-ին, ժամը 16:00-ին: