Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24) և 48 հոդվածի 1-ին մասի 3) կետերով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի 2017 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 66(Ն) որոշումն ու նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սոցիալական և բնակարանային հարցերի ուսումնասիրության հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 14-ի թիվ 8 արձանագրությունը` որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի 2017 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 66(Ն) որոշման բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 10-րդ բաժնի 7-րդ խմբի 1-ին դասով (սոցիալական պաշտպանություն) նախատեսված միջոցների հաշվին Սիսիանի համայնքի բնակիչներ՝
1.1 Անժելա Ղարիբյանին (անձ. AK0578895, տրված 02.08.2010թ., 051-ի կողմից) տրամադրել դրամական օգնություն 60.000 (վաթսուն հազար) ՀՀ դրամի չափով.
1.2 Արաքսյա Ամիրխանյանին (նույնականացման քարտ 004846846, տրված 12.11.2014թ.,051-ի կողմից) 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամի չափով.
2.Աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: