Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 51-րդ կետերն ու նկատի ունենալով Անդրանիկ Հրահատի Սահակյանի 2021 թվականի փետրվարի 24-ի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Տոլորս բնակավայրում գտնվող անշարժ գույքը՝ 0.19հա հողամասը (ծածկ.՝ 09-102-005-004) և նրա վրա կառուցված շենք-շինությունները, հասցեավորել և տրամադրել Տոլորս բնակավայր, 3-րդ փողոց, թիվ 47/1 հասցեն:
2. Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման: