Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 121
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 552(Ա)
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, (0283) 23330, sisiancity@sisian.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 հոկտեմբերի 2017 թվականի N 552(Ա)

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԱՔՍԻՄ ԳՈՐԿՈԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 33 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻՆ ԿԻՑ ԱՎԵԼ ՏԻՐԱՊԵՏՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՐԱ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի  24-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով և «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 22.1 կետով և հաշվի առնելով Լիդա Հովսեփյանի դիմումը՝ որոշում եմ.

1.ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցի թիվ 33 հասցեում գտնվող, քաղաքացիներ Լիդա, Անդրանիկ և Արմեն Հովսեփյաններին պատկանող (ըստ ժառանգության վկայագրերի) 640քմ տնամերձ հողամասին կից, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերում և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում չգտնվող, քաղաքաշինական նորմերին չհակասող և սերվիտուտ չառաջացնող ու իրենց կողմից ավել տիրապետվող 300քմ հողամասը և նրա վրա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը ինքնակամ կառուցված 140.05քմ շենք-շինությունը ճանաչել օրինական և համարել Լիդա Նիկոլայի Հովսեփյանի /անձ.AM0860652, տրված 05.09.2012թ., 051-ի կողմից/, Անդրանիկ Միրզայի Հովսեփյանի /անձ. AG0292503, տրված 18.06.2004թ., 051-ի կողմից/ և Արմեն Միրզայի Հովսեփյանի /անձ. AN0752111, տրված 18.12.2013թ., 051-ի կողմից/ համատեղ սեփականությունը:
2. Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման:  


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 133

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner