Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի առաջին մասի 21) կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20 հոդվածով և Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին և 5-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման կարգի 46.2 կետի ա) ենթակետը և 2007 թվականի օգոստոսի 9-ի թիվ 980-Ն որոշումն ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 12 կողմ, - դեմ, - ձեռնպահ
1. 2017 թվականին առանց մրցույթի կառուցապատման իրավունքով տրամադրել Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հետևյալ հողամասերը.
1) Գայի փողոց 14/17-10 հասցեի 20քմ հողամասը (ծածկագիր՝ 09-006-0094-0248) ավտոտնակ կառուցելու նպատակով, 25 տարի ժամկետով, 1քմ հողամասի տարեկան վարձավճարը՝ 250 ՀՀ դրամ,
2) Գայի փողոց 14/35-9 հասցեի 20քմ հողամասը (ծածկագիր՝ 09-006-0094-0247) ավտոտնակ կառուցելու նպատակով, 25 տարի ժամկետով, 1քմ հողամասի տարեկան վարձավճարը՝ 250 ՀՀ դրամ,
3) Իսրայել-Օրի փողոց 5/20-2 հասցեի 20քմ հողամասը (ծածկագիր՝ 09-006-0249-0152) ավտոտնակ կառուցելու նպատակով, 25 տարի ժամկետով, 1քմ հողամասի տարեկան վարձավճարը՝ 250 ՀՀ դրամ,
4) Հ.Ազոյան փողոց 8/37-5 հասցեի 20քմ հողամասը (ծածկագիր՝ 09-006-0237-0094) ավտոտնակ կառուցելու նպատակով, 25 տարի ժամկետով, 1քմ հողամասի տարեկան վարձավճարը՝ 250 ՀՀ դրամ,
5) Որոտան փողոց 4/3-1 հասցեի 19.6քմ հողամասը (ծածկագիր՝ 09-006-0249-0153) ավտոտնակ կառուցելու նպատակով, 25 տարի ժամկետով, 1քմ հողամասի տարեկան վարձավճարը՝ 250 ՀՀ դրամ,
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: