Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 127
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄԱՐԳԱՐԻՏ ՄԻՐԶՈՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2016 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻՑ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասի 20) կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 4) կետով և Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 627 հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Սիսիանի քաղաքային համայնքի ավագանու 2015 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 81(Ն) որոշումը, հաշվի առնելով Սիսիանի քաղաքապետարանի և Սուրեն Վարդանյանի միջև կնքված հողամասի վարձակալության պայմանագրի 2.1.5 կետը, նկատի ունենալով Ս. Վարդանյանի 2015 թվականի սեպտեմբերի 7-ի դիմումը և քաղաքապետի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով      կողմ,        դեմ,       ձեռնպահ

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող Սիսիան-Շաքե խճուղի 11 հասցեում գտնվող բնակավայրերի հասարակական կառուցապատման 3693քմ(ծածկ.09-006-0201-0010) հողամասը 2016 թվականին  ուղղակի վաճառքի միջոցով` 1քմ 342 ՀՀ դրամ կադաստրային արժեքով օտարել այն փաստացի տիրապետող, հողամասի վարձակալության պայմանագրով գնման նախապատվություն ունեցող անձ, քաղաքացի Սուրեն Վարդանյանին` զբոսաշրջային տուն կառուցելունպատակով:
2. 
Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՂԱՍԻ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԻՄ ԱՂԱՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner