Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածի 1-ին մասով, 688-րդ, 689-րդ, 692-րդ, 693-րդ և 694-րդ հոդվածներով ու նկատի ունենալով «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության 2025 թվականի հուլիսի 30-ի գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկը.
Սիսիան համայնքի ավագանին որոշում է՝
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Բալաք բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերը՝ 6.38227հա (ծածկագիր՝ 09-020-0104-0024), 2.28873հա (ծածկագիր՝ 09-020-0104-0025) և 0,51024հա (ծածկագիր՝ 09-020-0110-0006) անհատույց օգտագործման նպատակով, 25 տարի ժամկետով տրամադրել «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ ագրոանտառ հիմնելու համար:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: