Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և նկատի ունենալով Տոլորս բնակավայրի վարչական ղեկավարի 2024 թվականի մայիսի 6-ի զեկուցագիրը, ինչպես նաև Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության բաժնի կողմից կազմված 07․05․2024 թվականի թերությունների ակտը՝ որոշում եմ.
1. Սիսիան համայնքի Տոլորս բնակավայրի արոտների բարելավման աշխատանքներ կատարելու համար վարչական ղեկավարին տրամադրել 100լ դիզելային վառելիք։
2. Աշխատակազմի քաղաքաշինության և ֆինանսատնտեսական բաժիններին ու բնակավայրի վարչական ղեկավարին՝ տրամադրված դիզելային վառելիքի օգտագործման և կատարված աշխատանքների վերաբերյալ ներկայացնել հաշվետվություն (Ակտ):
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։