Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և նկատի ունենալով աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Վարդան Մանուչարյանի 2025 թվականի սեպտեմբերի 11-ի զեկուցագրերը՝ որոշում եմ.
1․ Անշարժ գույքի սեփականության նոր վկայական ստանալու համար ՀՀ Կադաստրի կոմիտե փոխանցել 25000 ՀՀ դրամ (ՀՀ՝ 900013220018) գրանցման գումար և ՀՀ Ֆինանսների նախարարություն՝ 1000 ՀՀ դրամ (ՀՀ՝ 900005016176) պետական տուրք՝ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Դարբաս բնակավայրի 8-րդ փողոց, 5 հողամաս հասցեում գտնվող 1․9703 հա-ի (վկ․ 30072020-09-0044) համար։
2․ Հանձնարարել աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնին՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։