Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 51-րդ կետերը և նկատի ունենալով Հասմիկ Աբրիկի Պետրոսյանի 2020 թվականի հունվարի 23-ի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Բալաք բնակավայրում գտնվող անշարժ գույքը՝ 0.1հա հողամասը (վկ.` 1990802) հասցեավորել և տրամադրել Բալաք բնակավայր, 4-րդ փողոց, թիվ 2/1 հասցեն:
2. Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման: