Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 122
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 41(Ա)
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, (0283) 23330, sisiancity@sisian.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 հունիսի 2016 թվականի N 41(Ա)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻՑ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածի առաջին մասի 20) կետով և Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին և 5-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման կարգի 46.2 կետի ա) ենթակետը և 2007 թվականի օգոստոսի 9-ի թիվ 980-Ն որոշումը, նկատի ունենալով Սիսիանի քաղաքային համայնքի ավագանու 2015 թվականի հունիսի 11-ի թիվ 35(Ա) և 2016 թվականի մարտի 14-ի թիվ 11(Ա) որոշումներն ու համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով   9   կողմ,   -   դեմ,   -   ձեռնապահ 

1. 2016 թվականին առանց մրցույթի կառուցապատման իրավունքով տրամադրել Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հետևյալ հողամասերը.
1) Որոտան 4/2-9 հասցեի 20քմ հողամասը (ծածկագիր՝ 09-006-0249-0143) ավտոտնակ կառուցելու նպատակով, 25 տարի ժամկետով, 1քմ հողամասի տարեկան վարձավճարը՝ 250 ՀՀ դրամ,
2) Որոտան 4/2-8 հասցեի 20քմ հողամասը (ծածկագիր՝ 09-006-0294-0142) ավտոտնակ կառուցելու նպատակով, 25 տարի ժամկետով, 1քմ
հողամասի տարեկան վարձավճարը՝ 250 ՀՀ դրամ,
3) Գայի փողոցի 3/1-7 հասցեի 20քմ հողամասը (ծածկագիր՝ 09-006-0094-0228) ավտոտնակ կառուցելու նպատակով, 25 տարի ժամկետով, 1քմ
հողամասի տարեկան վարձավճարը՝ 250 ՀՀ դրամ,
4) Գայի փողոցի 3/1-8 հասցեի 20քմ հողամասը (ծածկագիր՝ 09-006-0094-0227) ավտոտնակ կառուցելու նպատակով, 25 տարի ժամկետով, 1քմ
հողամասի տարեկան վարձավճարը՝ 250 ՀՀ դրամ,
5) Գայի փողոցի 10/3-4 հասցեի 20քմ հողամասը (ծածկագիր՝ 09-006-0094-0229) ավտոտնակ կառուցելու նպատակով, 25 տարի ժամկետով, 1 քմ հողամասի տարեկան վարձավճարը՝ 250 ՀՀ դրամ,
6) Խանջյան 52/1-1 հասցեի 20քմ հողամասը (ծածկագիր՝ 09-006-0239-0227) ավտոտնակ կառուցելու նպատակով, 25 տարի ժամկետով, 1 քմ հողամասի տարեկան վարձավճարը՝ 250 ՀՀ դրամ,
7) Չարենցի փողոցի 4/1-6 հասցեի 18քմ հողամասը (ծածկագիր՝09-006-0249-0144) շարժական առևտրի կրպակ տեղադրելու նպատակով, 25 տարի ժամկետով, 1 քմ հողամասի տարեկան վարձավճարը՝ 250 ՀՀ դրամ:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: 


Կողմ -9

ԱՂԱՅԱՆ Գ.

ԱՎԱԳՅԱՆ Լ.

ԲԱԲԱՅԱՆ Հ.

ԳՐԻԳՈՐՅԱՆ Ս.

ԻՎԱՆՅԱՆ Վ.

ԽԱՉԱՏՐՅԱՆ Ա.

ԽԱՉԱՏՐՅԱՆ Հ.

ՄԻՆԱՍՅԱՆ Տ.

ՎԱՐԴԱՆՅԱՆ Ս.

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՂԱՍԻ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner