Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի առաջին մասի 21) կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20 հոդվածով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 612 հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության և 624 հոդվածի պահանջներով և նկատի ունենալով քաղաքացիներ Վալյա Ավետիսյանի, Արմեն Ավագյանի դիմումները և համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով կողմ, դեմ, ձեռնպահ 1. Սիսիանի քաղաքապետարանի և Վալյա Ավետիսյանի միջև 2006 թվականի մարտի 29-ի կնքված հողամասի վարձակալության պայմանագրի ժամկետը երկարաձգել 25 տարի ժամկետով, 1քմ հողամասի տարեկան վարձավճարը 250 ՀՀ դրամ արժեքով: 2. Սիսիանի քաղաքապետարանի և Արմեն Ավագյանի միջև 2006 թվականի մարտի 30-ի կնքված հողամասի վարձակալության պայմանագրի ժամկետը երկարաձգել 25 տարի ժամկետով, 1քմ հողամասի տարեկան վարձավճարը 250 ՀՀ դրամ դրամ արժեքով: 3.Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |