Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերն ու նկատի ունենալով «Սիսիանի հանրային սնունդ» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Խուդավերդյանի 2021 թվականի հուլիսի 26-ի գրությունը՝ որոշում եմ.
1. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Բռնակոթ բնակավայրում գտնվող անշարժ գույքը՝ 0.0328հա հողամասը (ծածկ` 09-023-058-001) և վրան կառուցված 102քմ սրճարանը հասցեավորել և տրամադրել Բռնակոթ բնակավայր, 9-րդ փողոց, 1-ին նրբանցք, թիվ 9 հասցեն:
2. Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման: