Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 16-րդ և 24-րդ կետերով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 96-րդ հոդվածի 2-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 14-ի «Հայաստանի Հանրապետության արոտավայրերի և խոտհարքների օգտագործման կարգը սահմանելու մասին» թիվ 389-Ն որոշումը և Սիսիանի համայնքի ավագանու 2018 թվականի հունիսի 5-ի թիվ 50-Ա, 51-Ա որոշումներն ու նկատի ունենալով Կարինե Հովակիմի Խուդոյանի 2020 թվականի հունիսի 29-ի դիմումը՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող Արևիս բնակավայրի վարչական տարածքում գտնվող 30.00հա, 4-րդ կարգի արոտավայրը՝ համաձայն հավելվածի, տարեկան 77400 (յոթանասունյոթ հազար չորս հարյուր) ՀՀ դրամ վարձավճարով, 1 տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրել քաղաքացի Կարինե Հովակիմի Խուդոյանին (անձն.՝ AH0218093, տրված՝ 11.07.2006թ., 009-ի կողմից)՝ արոտ կազմակերպելու նպատակով:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող օրենքով սահմանված գործառույթները: