Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերն ու նկատի ունենալով Մհեր Վիլիկի Ազոյանի 2024 թվականի մայիսի 7-ի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում գտնվող անշարժ գույքը և նրա վրա կառուցված շենք-շինությունները՝ 5.34578հա հողամասը (ծածկ.` 09-070-0146)-թաղամասից, համաձայն հատակագծի, հասցեավորել և տրամադրել Շաքի-Սիսիան խճուղի, 1/1 հասցեն:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են գույքային իրավունքների պետական գրանցման:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։