Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 51-րդ կետերն ու նկատի ունենալով Կարեն Կամոյի Թունյանի 2020 թվականի մարտի 23-ի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Աղիտու բնակավայրում գտնվող անշարժ գույքը՝ 0,0445հա հողամասը (ծածկ. 09-011-0007-0014) և վրան կառուցված 364.43քմ շինությունը (հին դպրոցի շենքը) հասցեավորել և տրամադրել Աղիտու բնակավայր, 1-ին փողոց, թիվ 5 հասցեն:
2. Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման: