Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով ու նկատի ունենալով Վարդան Ռուբիկի Խոսրովյանի 2019 թվականի նոյեմբերի 7-ի դիմումը՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ղեկավարի 2019 թվականի սեպտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Ույծ բնակավայրում գտնվող անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին» թիվ 755-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն և որոշման 1-ին կետի «Ույծ բնակավայր, 5-րդ փողոց, թիվ 9» բառերը փոխարինել «Ույծ բնակավայր, 5-րդ փողոց, թիվ 7/1» բառերով:
2. Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման: