| Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով  11   կողմ,   -   դեմ,   -   ձեռնպահ Հաստատել համայնքի ղեկավարի ներկայացրած Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2020 թվականի հունվարի 24-ի նիստի օրակարգը. 1. Ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին:2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 97-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
 3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 96-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
 4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող գույքն անհատույց օտագործման հանձնելու մասին:
 5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն համարվող գույքի (հողամասերի, շենքերի և շինությունների) օտարման 2020 թվականի ծրագիրը հաստատելու մասին:
 6. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահողերը բաց մրցույթով վարձակալության տրամադրելու մասին:
 7. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2019 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 91-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
 8. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Թասիկ բնակավայրում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոխելուն հավանություն տալու մասին:
 9. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքում գտնվող անհայտ քաղաքացուն պատկանող հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին:
 10. Անշարժ գույքը վարձակալությամբ տրամադրելու մասին:
 11. Սիսիան քաղաքում 2020 թվականի գարնանը և աշնանը ծառերի հատում ու էտ իրականացնելու մասին:
 12. «Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում Սիսիանի համայնքի ղեկավարի ներկայացրած թեկնածուի նշանակմանը համաձայնություն տալու մասին:
 |