Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 16-րդ և 24-րդ մասով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով 96-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 14-ի «Հայաստանի Հանրապետության արոտավայրերի և խոտհարքների օգտագործման կարգը սահմանելու մասին» թիվ 389-Ն որոշումը և Սիսիանի համայնքի ավագանու 2018 թվականի հունիսի 5-ի թիվ 50-Ա, 51-Ա որոշումներն ու նկատի ունենալով Մուշեղ Վազգենի Քարամյանի 2019 թվականի մայիսի 20-ի դիմումը՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող Նորավան բնակավայրում գտնվող 60հա արոտավայրը՝ համաձայն հավելվածի, տարեկան 88200 (ութսունութ հազար երկու հարյուր) ՀՀ դրամ վարձավճարով, 3 տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրել Սիսիանի համայնքի Նորավան բնակավայրի բնակիչ Մուշեղ Վազգենի Քարամյանին (անձն.՝ AN0284010, տրված՝ 04.12.2012թ., 051-ի կողմից)՝ արոտ կազմակերպելու նպատակով:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող օրենքով սահմանված գործառույթները: