Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14 հոդվածի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20 հոդվածի, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով կողմ, դեմ, ձեռնպահ Հաստատել համայնքի ղեկավարի ներկայացրած Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2017 թվականի սեպտեմբերի 8-ի նիստի օրակարգը. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 66(Ն) որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: 2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի օգտագործման սխեմաները հաստատելու մասին: 3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 64(Ն) որոշման մեջ լրացումներ կատարելու մասին: 4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը կառուցապատման իրավունքով մրցույթով տրամադրելու մասին: 5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից առանց մրցույթի կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին: 6. Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Նիկողայոս Ադոնցի փողոց թիվ 6 շենքի վրա Գրիշա Մարգարյանի անվան հուշատախտակի իրականացման մասին:
|