Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով կողմ, դեմ, ձեռնպահ Հաստատել համայնքի ղեկավարի ներկայացրած Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2017 թվականի հոկտեմբերի 12-ի նիստի օրակարգը. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի 2017 թվականի բյուջեի կատարման երրորդ եռամսյակի ընթացքի մասին: 2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 66(Ն) որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: 3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքում մարզպետարանի կողմից իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքները քննարկելու մասին: 4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի օգտագործման սխեման հաստատելու մասին: 5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքում գտնվող անհայտ քաղաքացուն պատկանող հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին: 6. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին: |