Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 32
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի առաջին մասի 29) կետով և <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 20 հոդվածով, հիմք ընդունել «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143 հոդվածի 5-րդ, 8-րդ, 9-րդ կետերը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 8-ի 980-Ն որոշումը, նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի թիվ 46,թիվ 56 և թիվ 61 դրական եզրակացություններն ու համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով      կողմ,     դեմ,     ձեռնպահ

1.Սիսիանի համայնքի գլխավոր հատակագծում կատարել հետևյալ փոփոխությունները.
1)
Սիսիանի  համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական (ծածկ.09-006-0324-0177` 0,0419հա վարելահող,09-006-0324-0176` 0,0616հա վարելահող և 09-006-0324-0178՝ 0,0105հա այլ հողատեսք) նշանակության հողամասերի նպատակային նշանակությունը փոխել որպես բնակավայրերի նշանակության՝  հասարակական կառուցապատման գործառնական նշանակությամբ: 
2) Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման 0,0016հա (վկ. 14042017-09-0014, ծածկ.՝ 09-006-0092-0070) հողամասի նպատակային նշանակությունը փոխել որպես  էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նշանակության՝ էներգետիկ օբյեկտների հողերի գործառնական նշանակությամբ: 
3) Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության 0,01հա (ծածկ.09-006-0238-0044`) հողամասի նպատակային նշանակությունը փոխել որպես  էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նշանակության՝ կապի օբյեկտների հողերի գործառնական նշանակությամբ: 

2.
Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԻՄՈՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner