Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 64
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 22
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՂԱՍԻ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2016 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 16) կետով, «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի  ««Պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի ձևավորման կարգը հաստատելու մասին» N-113-Ն հրամանը և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի 2016 թվականի մարտի 16-ի թիվ 03/1128-16 գրությունն ու նկատի ունենալով համայնքի ղեկավար Ա. Հակոբջանյանի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով ___ կողմ, ___ դեմ, ___ձեռնպահ

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի հանրակրթական դպրոցների կոլեգիալ կառավարման մարմինների խորհուրդների նոր կազմերը կազմավորելու նպատակով Սիսիանի համայնքի կողմից առաջադրել ներքոհիշյալ թեկնածուներին`

1) Սիսիանի թիվ 1 հիմնական դպրոց - Նատալյա Արտուշի Հարությունյան, 
2) Սիսիանի թիվ 2 հիմնական դպրոց - Քնարիկ Ռազմիկի Շահգալդյան, 
3) Սիսիանի թիվ 4 հիմնական դպրոց - Վաչագան Էնգելսի Միրաբյան, 
4) Սիսիանի թիվ 5 հիմնական դպրոց - Սլավիկ Անդրանիկի Դադաշյան:

2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՂԱՍԻ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԼԱՎԻԿ ԴԱԴԱՇՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner