Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 53-րդ և 55-րդ կետերն ու նկատի ունենալով հանգուցյալ Սեյրան Խաչատուրի Խաչատրյանի որդի Հովսեփ Սեյրանի Խաչատրյանի 2019 թվականի հոկտեմբերի 15-ի դիմումը՝ որոշում եմ.
1.Սիսիանի համայնքի Լոր բնակավայրի 5-րդ փողոց, թիվ 5 հասցեում գտնվող անշարժ գույքը՝ 0.062հա տնամերձ հողամասը (ծածկ.` 09-041-006-002) և նրա վրա կառուցված շենք-շինությունը, վերահասցեավորել և տրամադրել Լոր բնակավայր, 4-րդ փողոց, թիվ 5 հասցեն:
2. Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման: