Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերն ու նկատի ունենալով Ալվարդ Լևոնի Յոլչյանի 2024 թվականի ապրիլի 16-ի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Նժդեհ բնակավայրում գտնվող անշարժ գույքը` 0.32հա հողամասը (ծածկ.` 09-083-0018-0007) և նրա վրա կառուցված շենք-շինությունները, հասցեավորել և տրամադրել Նժդեհ բնակավայր, 3-րդ փողոց 1 հասցեն:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են գույքային իրավունքների պետական գրանցման:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։