Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 18) և 24) կետերով, 43 հոդվածի 2) կետով , «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20 հոդվածով , հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի քաղաքային համայնքի ավագանու 2015 թվականի օգոստոսի 25-ի թիվ 54(Ն) որոշումն ու նկատի ունենալով Արթուր Սուքիասյանի 2017 թվականի օգոստոսի 11-ի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերում չընդգրկված, բնակավայրերի բնակելի կառուցապատման, տարածագնահատման 12-րդ գոտու Խանջյան փողոց 1/8 հասցեում գտնվող 24քմ հողամասն ուղղակի վաճառքի միջոցով, կադաստրային արժեքով՝ 1քմ 528 ՀՀ դրամ, ընդամենը՝ 12672 ՀՀ դրամ գումարով օտարել ավտոտնակի (վկ. 02022017-09-0002) սեփականատեր քաղաքացի Արթուր Սուքիասյանին:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: