Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի թիվ 88 որոշմամբ հաստատված կարգի 3.2 կետով և նկատի ունենալով Գագիկ Ավագի Ասատրյանի 2025 թվականի հոկտեմբերի 17-ի դիմումը՝ որոշում եմ.
1. Քաղաքացի Գագիկ Ասատրյանի սեփականություն հանդիսացող Սիսիան համայնքի Շամբ բնակավայրի 1-ին փողոց, 1-ին նրբանցք, 5 հասցեում գտնվող (վկ.՝ 1035005 ) ճաշարանի շենքի սպասարկման 0․0888 հա բնակավայրերի նշանակության  հասարակական կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը փոխել բնակելի կառուցապատման։ 
2․ Փոխել ճաշարանի շենքի գործառնական նշանակությունը  բնակելի տան։
3․ Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են գույքային իրավունքների պետական գրանցման:
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից