14.05.24
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, սահմանված կարգով 2024թ. մայիսի 27-ին ժամը 12:30-ին ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Գորհայք բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենան <<ՀԳՆՔ ԳՐՈՒՊ>> ՍՊԸ-ի կողմից շահագործվող «ՈՐՈՏԱՆ-7» ՓՀԷԿ-ի վերակառուցման աշխատանքների նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ քննարկում/: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am ), ք.Երևան, Բյուզանդի 1/3 հասցեում, հեռ՝ 011220218:
|
|
10.05.24
Մայիսի 9-ը` Սիսիանում
|
Սույն թվականի մայիսի 9-ին` Հայրենական Մեծ պատերազմում տարված հաղթանակի 79-ամյակի կապակցությամբ համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանը, ինչպես նաև համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ և համայնքի բնակիչներ ծաղիկներ խոնարհեցին Հայրենական Մեծ պատերազմի հերոսներին նվիրված հուշակոթողներին:Այնուհետև, տոնական միջոցառում էր կազմակերպվել համայնքի Լոր բնակավայրում` պատերազմի մասնակից, վետերան, 99-ամյա Հակոբ Վարդանյանի ներկայությամբ:Ցերեկույթի շրջանակներում ելույթ ունեցան համայնքի տաղանդավոր սաները.պարային և երաժշտական, հաղթական ու հայրենասիրական կատարումներով ապահովեցին ներկաների բարձր տրամադրությունը:Համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանը Հակոբ Վարդանյանին դրամական պարգև շնորհեց, իսկ ԶՀ ՊՆ Զ և ԶՀԾ Սյունքի ...
Մանրամասն |
|
10.05.24
2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՎԱԳԱՆՈՒ ԵՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
2024թ. մայիսի 17-ին, ժամը 16:00-ին Սիսիանի համայնքապետարանի դահլիճում տեղի կունենա համայնքի ավագանու երրորդ նստաշրջանի հերթական նիստ՝ հետևյալ օրակարգով. 1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 99-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին.2․ «Սառնակունքի համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը «Սիսիանի համայնքի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հետ միացման ձևով վերակազմակերպելու և Սիսիան համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 16-ի ...
Մանրամասն |
|
08.05.24
Սիսիան համայնքի 16-35 տարեկան սիրելի' բնակիչներ
|
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ոչ ֆորմալ կրթական գործիքակազմով մասնագիտական վերապատրաստման հնարավորությունների, մասնագիտական կողմնորոշման ծրագրերի մասին երիտասարդների (այդ թվում՝ արցախյան վերջին պատերազմի մասնակիցների, պատերազմից ներազդված հասարակության այլ շերտերի երիտասարդների) իրազեկության և ներգրավվածության բարձրացման դասընթացների կազմակերպում» միջոցառման «Կարողությունների զարգացում՝ ի նպաստ աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության բարձրացման» ծրագրի շրջանակներում Գորիսի պետական համալսարանը հայտարարում է ԱՆՎՃԱՐ ոչ ֆորմալ դասընթացների ընդունելություն Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Տեղ, Տաթև, Կապան համայնքների (համայնքների թիվը կարող է ...
Մանրամասն |
|
07.05.24
Համայնքային ծառայողի երդման արարողություն` Սիսիանի համայնքապետարանում
|
Սույն թվականի մայիսի 7-ին համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանի աշխատասենյակում տեղի ունեցավ թվով 4 համայնքային ծառայողի երդման արարողություն: Համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Գրիշա Գրիգորյանը, Ֆինանսատնտեսական բաժնի գլխավոր մասնագետ Անի Հակոբյանը, Քաղաքաշինության բաժնի առաջատար մասնագետ Լիլիթ Կոստանյանն ու Եկամուտների հաշվառման և հավաքագրման երկրորդ կարգի մասնագետ Չնաշխարհիկ Հարությունյանը երդվեցին աշխատել հանուն համայնքի և համայնքի բնակչի: Համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանն ու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարեն Իվանյանը շնորհավորեցին նրանց, շեշտեցին համայնքային ծառայողի կարևորությունն ու դերը, ինչպես նաև մաղթեցին խաղաղ աշխատանքային տարիներ:
|
|
07.05.24
Հայտարարություն
|
Սիսիան համանքի հարգելի’ բնակիչներ, Հայրենական Մեծ պատերազմում տարված հաղթանակի 79-ամյակի կապակցությամբ Սիսիանի համայնքապետարանի նախաձեռնությամբ սույն թվականի մայիսի 9-ին` ժամը 11:00-ին Սիսակ Նահապետի անվան հրապարակից տեղի կունենա երթ դեպի համայնքի Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձաններ: Ժամը 12:00-ին համայնքի Լոր բնակավայրում Հայրենական Մեծ պատերազմի կենդանի վկա Հակոբ Վարդանյանի ներկայությամբ տեղի կունենա մշակութային ցերեկույթ:
|
|
02.05.24
Ավետիս
|
Սիսիանի Բժշկական կենտրոնի ծննդատանը 2024 թվականի ապրիլ ամսվա ընթացքում լույս աշխարհ է եկել 10 երեխա` 5 տղա, 5 աղջիկ: Փոքրիկներին մաղթում եմ առողջ կյանք, անհոգ մանկություն և խաղաղ օրեր:
|
|
02.05.24
Ընդունելություն` համայնքի ղեկավարի մոտ
|
Համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանը 2024 թվականի ապրիլ ամսվա ընթացքում ընդունել է համայնքի 55 բնակչի` համայնքի ղեկավարի մոտ ընդունելության շրջանակներում:
Բնակիչները հիմնականում դիմել էին սոցիալական աջակցություն ստանալու, աշխատանք գտնելու խնդրանքով:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |