Այսօր: Ուրբաթ, 16 Ապրիլի 2021թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 6
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՏՈՐՈՒՆԻՔ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի թիվ 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1918-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2010 թվականի հունիսի 1-ի «Կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը հաստատելու մասին» թիվ 186-Ն հրամանն ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, Մարատ Գրիգորի Թունյանի  2021 թվականի փետրվարի 11-ի դիմումը

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Տորունիք բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում կատարվող փոփոխությանը և ֆիզիկական անձի սեփականություն հանդիսացող, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր գործառնական նշանակությամբ 0.216հա հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-103-112-003) փոխադրել գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողերի :

2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԻՄՈՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(1.18 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner