Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի թիվ 843-Ն որոշումն ու նկատի ունենալով «Արտ-Գազ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայտը՝ որոշում եմ.
1.Բավարարել Սիսիանի համայնքի, Սիսիան-Իշխանասար խճուղում գործող «Արտ-Գազ» ՍՊԸ-ի 2021 թվականի համար ներկայացրած հայտը` հեղուկացված գազերի վաճառքի թույլտվություն ստանալու մասին:
2. Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության և տնտեսության ոլորտը համակարգող բաժնին՝ 3 օրվա ընթացքում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվություն: