Այսօր: Հինգշաբթի, 6 Նոյեմբերի 2025թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 131
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 901-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, (0283) 23330, sisiancity@sisian.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 նոյեմբերի 2025 թվականի N 901-Ա

ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ՇԱՀԵՆ ԵՎ ՍԵՅՐԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆՆԵՐԻՆ |«ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԵՐԵԽԱՅԻ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՂԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 36-րդ հոդվածի 1- ին մասի 6-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության Ընտանեկան օրենսգրքի 43-րդ հոդվածով, 53- րդ հոդվածի 1-ին և 58- րդ հոդվածի 1- ին մասերով, 109-րդ հոդվածի 1-ին մասով, 111-րդ հոդվածով, «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ և 8- րդ հոդվածներով, 24- րդ հոդվածով, «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 11- րդ հոդվածի 1- ին մասով, «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի 13- րդ հոդվածի 1- ին մասի 5-րդ կետով և 2-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 631-Ն որոշմամբ հաստատված խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրության 8-րդ կետի 3-րդ ենթակետը և հաշվի առնելով անչափահաս երեխաների մոր՝ ալկոհոլի չարաշահումից առաջացած «Հոգեկան և վարքի» խանգարումները (ինչը ակնհայտ նկատելի է երեխաների վարքի և հոգեկան առողջության վրա՝բռնություն և ծեծ) և նկատի ունենալով Սիսիան համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի նոյեմբերի 05-ի եզրակացությունը` որոշում եմ. 

1․ Անչափահասներ  Շահեն Արկադյայի Գասպարյանի (ծնված` 19.02.2013թ., ծննդյան վկայական` ԲԱ994824) և Սեյրան Արկադյայի Գասպարյանի (ծնված` 19.02.2013թ., ծննդյան վկայական` ԲԱ 994827) հետագա խնամքն ու դաստիարակությունը ժամանակավոր կազմակերպել «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում

2. Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner