Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերն ու նկատի ունենալով Ագապի Հովհաննեսի Մնացականյանի 2025 թվականի հոկտեմբերի 27-ի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Հ․ Որոտնեցու փողոցում գտնվող անշարժ գույքը`0.0618հա հողամասը (ծածկ.`09-006-0090-0027) հասցեավորել և տրամադրել ք. Սիսիան, Հ․ Որոտնեցու փողոց, 23 հողամաս հասցեն:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են գույքային իրավունքների պետական գրանցման:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։