Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի 2020 թվականի հունվարի 29-ի թիվ 28-Ա որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի բնակչության պաշտպանության համակարգի նախապատրաստման 2020թ. հիմնական միջոցառումների պլան»-ի 5.2 կետի 5.2.5 ենթակետը՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Բռնակոթ և Իշխանասար բնակավայրերում 2020թ. հունիսի 9-ին անցկացնել շտաբային ուսումնավարժություն «Կենդանիների անասնահամաճարակի բռնկման դեպքում կանխարգելման և ախտահանման միջոցառումների կազմակերպումը և իրականացումը բնակչության պաշտպանությանն ուղղված աշխատանքներում» թեմայով։
2. Սիսիանի համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Իվանյանին նշանակել ուսումնավարժության ղեկավարման շտաբի պետ ու շտաբը համալրել համապատասխան ծառայությունների պետերով՝ պատրաստ վիճակի պահելով համայնքի ուժերը և միջոցները:
3. ՈՒսումնավարժությունում ընդգրկել`
1) Սիսիանի համայնքապետարանի ղեկավար կազմին,
2) ուսումնավարժության բնակավայրերի վարչական ղեկավարներին,
3) Սիսիանի համայնքի ՔՊ ծառայությունների պետերին,
4) Սիսիանի համայնքի անասնաբույժներին:
4. Հաստատել ուսումնավարժության նախապատրաստման օրացուցային պլանը և ապահովել պլանով նախատեսված միջոցառումների սահմանված ժամկետներում կատարումը: