Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 32-րդ հոդվածով, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով   9    կողմ,   -   դեմ,   -   ձեռնպահ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի 2021 թվականի բյուջեն.
1) եկամուտների գծով՝ 1561648.48 հազար դրամ, 
 2) ծախսերի գծով՝         1561648.48 հազար դրամ, 
 3) դեֆիցիտը (պակասուրդը)՝ 0 դրամ:
2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտներն ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն հատված 1-ի: 
 3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական դասակարգման՝ համաձայն հատված 2-ի: 
 4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հատված 3-ի: 
 5. Հաստատել համայնքի բյուջեի մնացորդի տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն հատված 4-ի: 
 6. Հաստատել համայնքի բյուջեի մնացորդի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները՝  համաձայն հատված 5-ի: 
 7. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հատված 6-ի: 
 8. Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի սահմանել՝
1) համայնքի ղեկավարը համայնքի բյուջեի կատարման ընթացքում կարող է կատարել վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների. 
 2) համայնքի ղեկավարի կատարած փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 30%-ը: