Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 393-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, (0283) 23330, sisiancity@sisian.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 ապրիլի 2024 թվականի N 393-Ա

ԼՈՒՍԻՆԵ ՎԼԱԴԻԿԻ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 26-րդ կետերով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 219հոդվածով, 23-րդ հոդվածի 2-րդ մասով, 32-րդ հոդվածի 1-ին և 2-րդ պարբերություններով, 37-րդ հոդվածի 1-ին պարբերությունով, 247-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 245-րդ, 249-րդ, 251-րդ, 252-րդ, 267-րդ, 275-րդ, 276-րդ, 278-րդ, 279-րդ, 281-րդ, 283-րդ հոդվածներով, 282-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի բ կետի պահանջներով, 2024 թվականի ապրիլի 22-ին քննության առնելով Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության բաժնի կողմից Սիսիան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում, առանց համապատասխան թույլտվության, Սիսիան քաղաքի Որոտան փողոց, թիվ 4ա շենքի հարակից տարածքում ապօրինի շինարարություն կատարելու փաստով 2024 թվականի մարտի 25-ին վարչական իրավախախտման վերաբերյալ կազմված թիվ 06 ստուգման ակտը և կից նյութերը՝ պարզեցի.

Սիսիան քաղաքի Որոտան փողոց, 4ա շենք, բնակարան 3 հասցեի բնակիչ՝ Լուսինե Վլադիկի Ստեփանյանը (ծնվ.՝ 15.01.1974թ., անձն.՝ AL0629709, տրված՝ 15.02.2024թ. 051-ի կողմից), առանց համապատասխան թույլտվության, Սիսիան քաղաքի Որոտան փողոց, թիվ 4ա շենքի հարակից, սեփականության իրավունքով Սիսիան համայնքին պատկանող հողամասում իրականացրել է ապօրինի շինարարություն:

2024 թվականի ապրիլի 22-ին վարչական գործով նշանակված լսմանը պատշաճ ծանուցված իրավախախտ Լուսինե Վլադիկի Ստեփանյանը ներկայացել է և բացատրություն տվել այն մասին, որ ապօրինի շինարարությունը կատարել է 2009 թվականին և այդ փաստը հաստատելու համար ներկայացրել է լիցենզավորված փորձագետի կողմից կազմված փորձաքննության եզրակացության պատճենները:

Նկատի ունենալով, որ Լուսինե Վլադիկի Ստեփանյանի արարքը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի մինչև 2021 թվականի դեկտեմբերի 16-ը գործող խմբագրության 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերությամբ և նույն օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտում է, ինչպես նաև ապահովելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին պարբերության պահանջները՝ փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները՝ որոշում եմ.

1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերության մասով վարչական վարույթը կարճել՝ վարչական տույժ նշանակելու երկամսյա ժամկետը անցած լինելու պատճառով, իսկ նույն օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված Սիսիան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասն ինքնակամ զավթելու և դրա հետևանքները չվերացնելու փաստով  Լուսինե Վլադիկի Ստեփանյանին ենթարկել վարչական պատասխանատվության և նշանակել տուգանք 200000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

2. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 305-րդ հոդվածով սահմանված կարգով նշանակված տուգանքի մասին որոշումը, ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում, ենթակա է վճարման Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության 900295101274 հաշվեհամարին, որը կամավոր չմուծելու դեպքում կգանձվի օրենքով նախատեսված հարկադիր կարգով:

3. Աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:

4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում իրազեկմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 22

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner