Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով ու նկատի ունենալով անհատ ձեռնարկատեր Մելանյա Բեգլարյանի հայտը՝ որոշում եմ.
1. Բավարարել Սիսիան քաղաքի Գայի 1բ հասցեում գործող Ա/Ձ Մելանյա Բեգլարյանի 2024 թվականի համար ներկայացրած հայտը` հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվություն ստանալու մասին:
2. Թույլտվությունը տրամադրել սահմանված տուրքը վճարելուց հետո:
3․ Սույն որոշումը հետադարձ ուժով գործում է սույն թվականի հունվարի 1-ից։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։