Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով ու 34-րդ հոդվածով՝ որոշում եմ․
1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի 2024 թվականի ապրիլի 19-ի«Սիսիան համայնքի կարիքների համար ՍՄԱՀ-ԷԱՃԱՊՁԲ-24/9 ծածկագրով աղբամանների ձեռքբերման գնահատող հանձնաժողով ստեղծելու մասին» թիվ 385-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «Կ․ Հովհաննիսյան - համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, հանձնաժողովի նախագահ» բառերը փոխարինել «Ա․Խաչատրյան-աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ, հանձնաժողովի նախագահ» բառերով,
2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «Ա․ Խաչատրյան - աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ, հանձնաժողովի անդամ» բառերը փոխարինել «Ա․ Խալաթյան-աշխատակազմի քաղաքաշինության բաժնի առաջատար մասնագետ, հանձնաժողովի անդամ» բառերով,
3) Որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի «Ա․ Սաֆրազյան-աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնի գլխավոր մասնագետ, հանձնաժողովի անդամ» բառերը փոխարինել «Ա․ Բաբայան-աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնի առաջատար մասնագետ, հանձնաժողովի անդամ» բառերով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրը։