Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի թիվ 843-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ և 6-րդ կետերն ու նկատի ունենալով անհատ ձեռնարկատեր Արման Ադոնցի հայտը՝ որոշում եմ.
1. Բավարարել Սիսիանի համայնքի Բռնակոթ բնակավայրում գործող Ա/Ձ Արման Ադոնցի 2021 թվականի համար ներկայացրած հայտը` ոգելից խմիչքների ու ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն ստանալու մասին՝ եռամսյակային 5․000 ՀՀ դրամ վճարով։
2. Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության և տնտեսության ոլորտը համակարգող բաժնին՝ 3 օրվա ընթացքում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվություն: