Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ մասի 124-րդ կետով և նկատի ունենալով Ալիկ Վալերիկի Հայրապետյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Բավարարել քաղաքացի Ալիկ Հայրապետյանի դիմումը Սիսիանի համայնքի Շաքի բնակավայրի Ձորամիջի փողոց, թիվ 11 հասցեում նոր կառուցվող սանհանգույցի և ծածկոցի շինարարական աշխատանքների իրականացման վերաբերյալ և տալ շինարարության թույլտվություն:
2. Աշխատակազմի քաղաքաշինության և տնտեսության ոլորտը համակարգող բաժնին` իրականացնել սույն որոշումից բխող գործառույթները: