Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ Սյունիք մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 1-ի թիվ 81-Ա որոշումը՝ որոշում եմ
1․ ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի սեփականություն հանդիսացող, Սիսիան քաղաքի Ռ․ Իսրայելյան փողոց, 39/65 հասցեում գտնվող 0,0006հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «ընդհանուր օգտագործման հողեր» գործառնական նշանակության հողամասը /կադաստրային ծածկագիր՝ 09-006-0562-0002, վկ. 05122023-09-0030/ առանց մրցույթի, 50000 (հիսուն հազար) ՀՀ դրամ տարեկան վճարով օգտագործման տրամադրել «Պրես Ստենդ» ՍՊԸ-ին՝ կառուցապատման իրավունքով ոչ հիմնական շինություն` տաղավար տեղադրելու նպատակով 4 /չորս/ տարի ժամկետով։
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են գույքային իրավունքների պետական գրանցման:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակամանը հաջորդող օրվանից։