Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 22.1 կետով ու նկատի ունենալով Հովսեփ Իվանի Աղաջանյանի /լիազորագրով Նելսոն Միքայելի Ղուկասյան/ դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնք, Դարբաս բնակավայր, 10-րդ փողոց, 7 հողամաս հասցեում գտնվող, քաղաքացի Հովսեփ Իվանի Աղաջանյանին սեփականության իրավունքով պատկանող 0.24082հա տնամերձ հողամասում մինչև 2001 թվականի մայիսի 15-ը ինքնակամ կառուցված 279.1քմ շենք-շինությունները, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման և անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական և համարել Հովսեփ Իվանի Աղաջանյանի /ծնվ.` 01.04.1958թ., անձն.` AV0644385, տրված 10.03.2022թ., 005-ի կողմից/ սեփականությունը՝ համաձայն թիվ 06052024-09-0017 վկայականի:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են գույքային իրավունքների պետական գրանցման:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։