Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով, նկատի ունենալով «ՍՄՍՀ-ԳՀԾՁԲ-24/18» ծածկագրով գնումների պատասխանատու ստորաբաժանման 2024 թվականի մայիսի 6-ի թիվ 1 արձանագրությունը՝ որոշում եմ.
1. «ՍՄՍՀ-ԳՀԾՁԲ-24/18» ծածկագրով գնումներ կատարելու նպատակով ստեղծել գնահատող հանձնաժողովը և նշանակել հետևյալ կազմով.
1) Ա․Խաչատրյան - աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ, հանձնաժողովի նախագահ,
2) Ա․Սաֆրազյան - աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնի գլխավոր մասնագետ, հանձնաժողովի անդամ,
3) Ս․Մաթևոսյան - աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնի առաջատար մասնագետ, հանձնաժողովի անդամ,
4) Ն․Հովսեփյան - աշխատակազմի քաղաքաշինության բաժնի գլխավոր մասնագետի ժ/պ, հանձնաժողովի անդամ,
5) Լ․Կոստանյան - աշխատակազմի քաղաքաշինության բաժնի առաջատար մասնագետ, հանձնաժողովի անդամ:
2․ Գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել գնումները համակարգող անձ՝ աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնի գլխավոր մասնագետ Ա․ Հակոբյանին։
3. Գնահատող հանձնաժողովի նիստը հրավիրել 2024 թվականի մայիսի 13-ին, ժամը 15:00-ին:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։