Այսօր: Երեքշաբթի, 2 Մարտի 2021թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 77
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 90-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, (0283) 23330, sisiancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հոկտեմբերի 2020 թվականի N 90-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԱՂԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, 63-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ և 3-րդ մասով ու 67-րդ հոդվածի 1-ին կետով և  հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի թիվ 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1918-Ն որոշումը, նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի» 2020 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 121 դրական եզրակացությունն ու համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով  10  կողմ,   -   դեմ,   -   ձեռնպահ

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Շաղատ բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում (համաձայն հատակագծի) կատարել փոփոխություն և համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի  նպատակային նշանակության այլ հողեր գործառնական նշանակության 0.139հա հողամասը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրականնշանակության օբյեկտների հողեր կատեգորիա՝ գյուղատնտեսական արտադրական հողեր  գործառնական նշանակությամբ:

2. Սույն որոշման 1-ին կետով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր կատեգորիա՝ գյուղատնտեսական արտադրական հողեր գործառնական նշանակությամբ փոխադրված 0.139հա հողամասը բաց դասական աճուրդով, 200160 (երկու հարյուր  հազար  հարյուր վաթսուն) ՀՀ դրամ մեկնարկային գնով վաճառել՝ անասնաշենք կառուցելու  համար:

3. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:


Կողմ -10

ԱՅՎԱԶՅԱՆ Վ.

ԱՌԱՔԵԼՅԱՆ Հ.

ԳԵՎՈՐԳՅԱՆ Գ.

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Հ.

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Ա.

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Մ.

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Է.

ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ Ա.

ՊՈՂՈՍՅԱՆ Վ.

ՍՏԵՓԱՆՅԱՆ Բ.

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(2.87 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner