Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերը՝ որոշում եմ.
1. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում գտնվող անշարժ գույքը` 0,0975հա հողամասը կադաստրային թաղամաս (09-006-0211)-ից և նրա վրա կառուցված շինությունները, համաձայն հատակագծի, հասցեավորել և տրամադրել ք. Սիսիան, Սիսիան-Շաքի խճուղի, 5/1 հողամաս հասցեն:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են գույքային իրավունքների պետական գրանցման:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։